Հունաստանում մայիսի 24-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել։ Նախապես հաղորդվում էր, որ մագնիտուդը կազմել է 7,2, սակայն ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը այն 6,4 մագնիտուդ է գնահատել։
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության մասնագետների՝ էպիկենտրոնը գտնվել է Ալեքսանդրուպոլիս քաղաքից 69 կմ հարավ-արեւմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։





























