Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովի Հատկացումների կոմիտեն ընդունել է Ադրին Նազարյանի ներկայացրած հայկական օրինագիծը՝ Հայոց ցեղասպանության թեման 7–12-րդ դասարանների կրթական ծրագրերում ներառելու մասին, գրում է «Asbarez»-ը։
Օրինագիծը (AB 1915) նաեւ Կրթության դեպարտամենտին կոչ է անում 1915թ. ողբերգական դեպքերը ներառել հրապարակումներում եւ գիտական նյութերում։ Այժմ օրինագիծը պետք է ուսումնասիրվի Օրենսդիր ժողովի լիագումար նիստում։
Հիշեցնենք, Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովի անդամներ Ադրին Նազարյանն ու Կաչո Աչաջյանը նոր օրինագիծ էին ներկայացրել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրության մասին։
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ վերջերս օրինագծին միաձայն հավանություն էր տվել նաեւ Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովի Կրթության կոմիտեն։





























