Ամերիկյան ռազմաօդային ուժերի նավը Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել է բրիտանական կորած «Չիկի Ռաֆիկի» զբոսանավը՝ առանց ուղեւորների։

Նավը, որում Բրիտանիայի 4 քաղաքացի կար, Անտիգուայից Միացյալ Թագավորություն էր մեկնում։ Մայիսի 15-ին անձնակազմի անդամները նավատիրոջը տեղեկացրել էին, որ նավի վրա ճաք կա եւ ստիպված են խարիսխ գցել Ազորյան կղզիներում։

Հաջորդ օրը նավի հետ կապը կորել էր։ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության տվյալով՝ գտնված զբոսանավի տախտակամածը ջրի տակ էր, պատուհանները՝ կոտրված։ Նավախելը եւս վնասված էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նավի անձնակազմին գտնել չի հաջողվել։