Ամերիկյան մամուլը հայտնում է, որ Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանի մոտ փոխհրաձգության զոհ է դարձել յոթ մարդ։ Սպանվել է նաեւ կրակոցների հեղինակը, հայտնում է AP-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին։  Հիշեցնենք, միջադեպը տեղի էր ունեցել մայիսի լույս 24-ի գիշերը։ Տեղի իշխանությունների տվյալով՝ անհայտ անձինք Այլա Վիստա (Isla Vista) շրջանում՝  Սանտա Բարբարայի համալսարանի մոտ, կրակ էին բացել մարդկանց խմբի ուղղությամբ։

Փոխհրաձգությունից հետո տեղի իշխանությունները տագնապ էին հայտարարել եւ բնակիչներին խնդրել տնից դուրս չգալ։