Ամերիկացի Ջեք Հայերը 26 երկիր է անցել՝ չորս տարի ծախսելով սիրային  առաջարկության մասին տեսանյութ նկարահանելու համար։

Հայերը բառացիորեն կտրել է հազարավոր մղոններ  ողջ աշխարհով մեկ, ինչպես նշվում է The Proclaimers  շոտլանդական խմբի «I'm Gonna Be (500 Miles)» երգում, որպեսզի սիրո իր խոստովանությունը միակը լինի իր տեսակում:  Ըստ ամերիկացու՝ ինքը պատրաստ էր ամուսնանալ իր սիրած աղջկա՝ Բեք Սթրելնաուերի հետ իրենց հանդիպման հենց առաջին իսկ օրը,   սակայն չէր շտապում  այդ մասին ասել աղջկան՝ նրան չվախեցնելու համար, դրա փոխարեն իրենց ողջ հանդիպման ընթացքում երիտասարդը  շատ է ճանապարհորդել՝ դրվագներ նկարահանելով ապագա հոլովակից:  Երբ ինքն զգացել է, որ պատրաստ է առաջարկություն անելուն, երկու օր խմբագրել է կադրերը եւ միացրել բոլորը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Այնուհետեւ նա ստացված տեսահոլովակը ներկայացրել է իր սիրած աղջկան, որը  դրական պատասխան է տվել: