Լեհաստանի նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեհ Վալենսան Associated Press-ին հայտնել է, որ նախագահ Օբամայի` Վարշավա առաջիկա այցի ժամանակ պատրաստվում է հանդիպել նրա հետ եւ համոզել, որ համաշխարհային առաջատար երկրի նախագահին հարիր` առավել ակտիվ դերակատարում ունենա: 

«Աշխարհը կազմալույծ է արվել, իսկ գերտերությունն այլեւս առաջատար դերակատարում չի ապահովում: Շատ եմ բարկացել», - հայտարարել է նախկին նախագահը: Նրա համոզմամբ, Միացյալ Նահանգները պետք է ոգեշնչեն մյուս երկրներին: «Խոսքն այն մասին չէ, որ մեր խնդիրները լուծեն կամ պատերազմ մղեն ինչ-որ տեղ: Նահանգները պետք է կազմակերպեն մեզ, աջակցեն ու ծրագրեր առաջարկեն… Աշխարհն այդպիսի առաջնորդության կարիք ունի: Եթե ուզում եք գերտերություն լինել` բարի եղեք առաջնորդել մեզ, կամ էլ` այդ իշխանությունը Լեհաստանին հանձնեք, եւ մենք կիմանան, թե ինչ ենք անելու», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է քաղաքական գործիչը:

Նախագահ Օբամայի առաջիկա այցը Լեհաստան հունիս ամսին տեղի կունենա: