Հանրապետության տարածքում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արեւելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Կոտայքում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Գեղարքունիքում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Լոռիում.  գիշերը՝  +9+13, ցերեկը՝  +16+21,

Տավուշում. գիշերը՝  +12+17, ցերեկը՝  +19+24,

Արագածոտնի լեռներում.  գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝  +10+14, ցերեկը՝  +24+27,

Արարատում. գիշերը՝  +14+17, ցերեկը՝  +25+28,

Արմավիրում. գիշերը՝  +14+17, ցերեկը՝  +25+28,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում.  գիշերը՝  +14+17, ցերեկը՝  +25+28,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝  +15+18, ցերեկը՝  +25+28,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝  +9+14, ցերեկը՝  +19+22,

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝  +12+16, ցերեկը՝  +25+27: