Մալավիի նախագահ Ջոյս Բանդան չեղյալ է հայտարարել այս շաբաթ անցկացված ընտրությունների արդյունքները՝ քվեարկության ընթացքում խախտումների պատճառով:

Բանդան, ով նույնպես պայքարում է նախագահի պաշտոնի համար, արդյունքների հայտարարումից մի քանի ժամ անց հայտարարել է, որ մայիսի 20-ի ընտրություններն «իրավաբանական ուժ» չունեն՝ քվեարկության ընթացքում բազմաթիվ ընտրախախտումների պատճառով, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը: 

64-ամյա Բանդայի հիմնական մրցակից է համարվում նախկին նախագահի եղբայր Փիթեր Մուտարիկան, ով, նախնական տվյալներով, 42 տոկոս ձայն է հավաքել:

30 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո նա հավաքել է ձայների 23 տոկոսը:

Ջոյս Բանդան, ով իշխանության է եկել երկու տարի առաջ Բինգու Մուտարիկիի մահից հետո, սկզբում մեծ հեղինակություն ուներ, սակայն նրա հեղինակությունը վտանգվեց վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո: