Թաիլանդում գեներալ Պրայուտ Չան-Օչոյը մայիսի 24-ին «արձակել է խորհրդարանի սենատը» եւ փաստացի բռնազավթել է «օրենսդրական ողջ իշխանությունը», հաղորդում է «France Presse» տեղեկատվական գործակալությունը:
Ավելի վաղ մայիսի 24-ին Թաիլանդում զինվորականները ձերբակալել են նախորդ կառավարության 20 կողմնակցի, ովքեր իբր ռազմական ելույթ էին նախապատրաստում պետական հեղաշրջման դեմ, որը բանակային հրամանատարությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պաշտոնանկ արված կառավարության կողմնակիցները, ում Թաիլանդում անվանում են «կարմիր շապիկավորներ», ձերբակալվել են հյուսիս-արեւելյան Կոնկաեն նահանգում: Հատուկ գործողությանը մասնակցել է մոտ 200 զինվոր: Ինչպես հաղորդում են, ձերբակալվածներից առգրավել են զենքը, ձեռքի նռնակները:
Մայրաքաղաքում բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ իրականացված ռազմական հեղաշրջման:





























