Երեւանի «Փեթակ» առեւտրի կենտրոնում այսօր՝ մայիսի 24-ին, հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Փեթակ» առեւտրի կենտրոնի մոտակայքում այրվում է գիպսաստվարաթղթով բեռնված ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել` 17.32-ին: «ՄԱԶ» մակնիշի 68 ԼՍ 030 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքում այրվել է շինանյութ` գիպսաստվարաթուղթ, կախովի առաստաղ, ապակեբամբակ:





























