ՀՀԿ 15-րդ համագումարից հետո տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում վերընտրվեցին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 5 տեղակալները՝ Գալուստ Սահակյան, Հովիկ Աբրահամյան, Ռազմիկ Զոհրաբյան, Մուշեղ Լալայան, Արմեն Աշոտյան:

ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են,, թե Քաղաքական հանձնաժողովի նախագահ վերընտրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գաղափարական հանձնաժողովի նախագահ՝ Մուշեղ Լալայանը, կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը, կանանց խորհրդի նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը, մարզական կառույցի հանձնախմբի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, երիտասարդական կառույցի ղեկավար՝ Կարեն Ավագյանը: