Թաիլանդի ռազմական խունտան մայիսի 24-ին պաշտոնից հեռացրել է երկրի հիմնական ուժային գերատեսչությունների ղեկավարներին: Այդ մասին հայտնել է հեղաշրջումից հետո ձեւավորված Խաղաղության եւ կարգի պաշտպանության ազգային խորհուրդը:
Այն պարտականություններից ազատել է Հատուկ հետաքննությունների դեպարտամենտի ղեկավարին Տարիտ Պենգդիտին, պաշտպանության նախարարության մշտական քարտուցար Նիպատ Տոնգլեկին եւ Ոստիկանության ազգային վարչության ղեկավար Ադունա Սենգսինգկեոին: Նա մասնակում էր մայիսի 22-ի հեղաշրջմանը, Ազգային խորհրդի անդամ էր: Մայիսի 24-ին Սենգսինգկեոն հեռացվեց խորհրդի կազմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երեք պաշտոնյաներն էլ համարվում են Չինավաթ ընտանիքի քաղաքական կողմնակից, որոնց քաղաքական միավորումները Թաիլանդում հաղթում են բոլոր ընտրություններում 2001թ.-ից ի վեր:





























