Պետերբուրգյան տնտեսական ֆորումում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բրիտանացի լրագրողն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները նկատելի վատթարացել են. անցյալ շաբաթ վարչապետ Դեւիդ Քեմերոնը պաշտպանել է պատժամիջոցները, իսկ արքայազն Չարլզը Պուտինի համեմատել է Հիտլերի հետ:

«Նման դեպքերում ես հիշում եմ մի լավ արտահայտություն. «Դու զայրանում ես, ուրեմն սխալ ես»: Փոխանցեք ե՛ւ վարչապետին, ե՛ւ արքայազն Չարլզին… Ես եւ նրան եմ ծանոթ, եւ արքայական ընտանիքի անդամներին: Դա արքայական պահվածք չէ: Բայց մենք անցած տարիների կողմից ենք եւ ես անձամբ ամեն ինչի սովոր եմ»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ միաժամանակ ընդգծելով, որ աշխատանքում առաջնորդվելու է ոչ թե նրանով, թե ինչ են իր մասին խոսում, այլ ռուս ժողովրդի շահերով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նրա խոսքով՝ բոլոր վեճերի կարգավորման առաջնային նշանակությունը բերվում է միջազգային իրավունքի հիմնարար դրույթներին: Նախագահը կոչ է արել առաջնորդվել ազգային շահերով, այլ ոչ թե կողմնակի պատկերացումներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Կանադայում Հոլոքոստ վերապրած կնոջ հետ զրույցի ընթացքում արքայազն Չարլզը Ռուսաստանի նախագահի քաղաքականությունն Ուկրաինայում համեմատել է Ադլոֆ Հիտլերի գործողությունների հետ: Մոսկվայում ուշադրություն դարձրեցին արքայազնի արտահայտությունների մասին հաղորդագրություններին: