Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ստորագրել են փաստաթուղթ նոր միացյալ Նովոռոսիա պետության մեջ միավորվելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Twitter-ում ԴԺՀ էջը:

«ԴԺՀ անունից միավորման մասին փաստաթուղթը ստորագրել է ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, իսկ ԼԺՀ կողմից հանրապետության ղեկավար Ալեքսեյ Կարյակինը»,- նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «ԼիգաԲիզնեսԻնֆորմը»:

Հիշեցնենք, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են կնքել ՌԼԴԿ հետ եւ Մոսկվայում իրենց կազմակերպության պաշտոնական ներկայացուցչություն են հիմնել: Այսօր նմանատիպ «ներկայացուցչություններ» կան Դոնի Ռոստովում եւ Սանկտ-Պետերբուրգում:

Ավելի վաղ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը ԴԺՀ եւ ԼԺՀ ստեղծումը հայտարարեց ահաբեկչական կազմակերպությունները, Ուկրաինայի ՔՕ 258-3 հոդվածի 1-ին մասով քրեական գործեր հարուցեց դրանց ներկայացուցիչների դեմ: