Թաիլանդի հարավում՝ Պատանի նահանգում, ահաբեկչությունների ալիքի հետեւանքով երկու անձ է զոհվել, ավելի քան 50 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է տեղի ոստիկանությունը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ տեղի է ունեցել ավելի քան 13 ահաբեկչություն, որոնք ուղեկցվել են պայթյուններով ու հրաձգությամբ: Հարձակումներ են գործել մթերային խանութների վրա, տեղական էներգետիկ ընկերության գրասենյակի, ավտոլցակայանի վրա: Անջատողական խմբավորումների եւ ոչ մեկն իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թաիլանդի երեք հարավային նահանգներում՝ Պատանի, Նարատհիվաթ եւ Յակա, անջատողականնները պարտիզանական պատերազմ են վարում, ձգտում են ինքնավարության:





























