ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ իրենց հետաքրքրվածությունն են հայտնել նրանում, որպեսզի նախագահական ընտրություններն անցկացվեն խաղաղ ու հանգիստ պայմաններում, շաբաթ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը կայացել է արեւմտաեւրոպական գործընկերների նախաձեռնությամբ: Եռակողմ ձեւաչափում քննարկվել է Ուկրաինայում տիրող սուր ճգնաժամը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հայտնել են իրենց հետաքրքրվածությունը, որպեսզի Ուկրաինայում ընտրություններն անցկացվեն խաղաղ ու հանգիստ պայմաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երեք երկրների առաջնորդներն իրենց մտահոգությունն են հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինայում իրավիճակը հեռու է կայուն լինելուց, «շեշտը դրել են Ռուսաստանի, Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ քննարկումների հաճախակիության վրա՝ էներգետիկ ոլորտում խնդիրների կարգավորման նպատակով»:





























