Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը համաձայնություն է ստորագրել ադրբեջանական «SOCAR»-ի հետ նավթի ու գազի հայտնաբերման համատեղ ձեռնարկության ստեղծման մասին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, համաձայնությունը կնքվել է Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում, տասնյակ համաձայնությունների շարքում, որոնք կնքվել են «Ռոսնեֆտի» եւ օտարերկրյա ընկերությունների միջեւ: Պատրաստվում են ածխաջրածին հորատել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում: Ձեռնարկությունը կստեղծվի հավասար հիմունքներով, Ռուսաստանում, Ադրբեջանում եւ երրորդ երկրներում ակտիվների ձեռք բերման հնարավորությամբ: Ակտիվների ցուցակը լրացուցիչ կհամաձայնեցնեն:

Փաստաթուղթը ստորագրվել է ռուսական եւ ադրբեջանական ընկերությունների միջեւ համագործակցության շրջանակներում, որը կնքվել էր 2013թ.-ի օգոստոսին: