Ռուսական «Ռոսնեֆտն» ու իտալական «Pirelli»-ն հեռավորարեւելյան Նախոդկայում արհեստական կաուչուկի արտադրության եւ մատակարարման վերաբերյալ համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը կնքվել է «Արեւելյան նավթաքիմիական ընկերության» նավթաքիմիական կլաստերի նախագծի շրջանակներում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով «Ռոսնեֆտի» մամուլի ծառայությանը: Ստորագրման ներկա է գտնվել Ռուսաստանի նախագայ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանյան եւ իտալական կողմերը պատրաստ են քննարկել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «Pirelli»-ի անվադողերի գործարանների համար կաուչուկի մատակարարման հնարավորթւունը: Արտադրությունից բացի համագործակցությունը ներառելու գիտահետազոտական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի աշնանը «Ռոսնեֆտի» եւ «Pirelli»-ի ներկայացուցիչներն այցելեցին «Նաիրիտ», որն իր աշխատանքները դադարեցրել է 2010թ.-ից: Դեռ չի հաղորդվում, պատրաստվում են երկու կոնցերնները վերականգնել կաուչուկի արտադրությունը եւ որ տեսակի:
Ինչպես NEWS.am-ը հայտնում է 2014թ.-ի մարտին, վկայակոչելով «Ռոսնեֆտի» մամուլի ծառայությանը, ընկերությունը դեռ ծրագիր չունի երեւանյան գործարանում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Որոշումը կկայացվի ՏՏՀ-ի կազմելուց հետո: Հիմնավորումը կազմում են «Ռոսնեֆտը», Pirelli Tyre Russia S.p.A-ն (Ռուսաստանում Pirelli-ի դուստր ձեռնարկությունը) եւ հայկական «Օիլ տեխնո» ՓԲԸ-ն՝ 2013թ.դեկտեմբերի 25-ին ստորագրված հուշագրի շրջանակում։
Ինչպես օրերս հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարությունը նախատեսում է ձեռնարկության իրավիճակի հետազոտման հանձնաժողով կազմել: Միայն աշխատավարձի պարտքը կազմում է մոտ 12 մլն դոլար:




























