Լիտվայում մայիսի 25-ին անց է կացվում նախագահական ընտրությունների երկորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնին են հավակնում գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Զիգմանատաս Բալչիտիսը:
Գրիբաուսկայտեն առաջին փուլում առաջատարն էր, սակայն չէր հավաքել ձայների 50 տոկոսը: Նա առաջադրվել է որպես անկախ թեկնածու աջ կենտրոնամետ կուսակցությունների աջակցությամբ: Քաղաքագետների մեծամասնությունը համարում է, որ նախագահ կընտրվի Լիտվայի «երկաթե լեդին»:
Հավելենք, որ ընթանում են նաեւ Եվրախորհրդարանի ընտրություններ: Ընտրում են պատգամավորների, ովքեր առաջիկա 5 տարում կներկայացնեն Լիտվայի շահերը ԵՄ-ում:





























