Դոնեցկի մարզի Սնեժնի քաղաքում առեւանգել են քաղաքապետի թեկնածուներից մեկին: Այդ մասին հայտնում է «Նովոստի Դոնբասա» կայքը:
Սնեժնիում առեւանգել են քաղաքապետի թեկնածու Անդրեյ Իսկրային: 2009-2011թթ. ընթացքում ղեկավարել է «Ազգային հակակոռուպցիոն համակարգող կոմիտե» հասարակական կազմակերպությունը: Այսօր նա «Պատրիոտ» ՀԿ անդամ ե, Դոնբասի հանքագործների անկախ արհմիության անդամ: Նա անկուսակցական է:
Այժմ ընտրատեղամասն արգելափակել են զինված անձինք: Այսօր այնտեղ պետք է անցկացվեն Սնեժնիի քաղաքապետի եւ նախագահի արտահերթ ընտրություններ:





























