Երուսաղեմի ոստիկանությունը ձերբակալել է 26 ցուցարարի, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպել Սիոն լեռան վրա Հին քաղաքի սահմաններից այն կողմ, ուր կայցելի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել Ֆրանցիսկի Երուսաղեմ այցից մի քանի ժամ առաջ: Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միքի Ռոզենֆելդի խոսքով՝ մոտ 150 մարդ հնագույն հրեական արքա Դավիթի գերեզմանի մոտ ցույց են կազմակերպել: Այն գտնվում է Խորհրդավոր ընթրիքի խցի մոտ, որտեղ մայիսի 26-ին հայրապետը պաշտամունքային արարողություն կանցկացնի, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ը:
Ցուցարարները քարեր ու շշեր են նետել անվտանգության աշխատակիցների վրա, ինչի հետեւանքով երկու ոստիկան վնասվածքներ են ստացել:





























