Մի շարք միջադեպեր են տեղի ունեցել Դոնեցկում արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլի անցկացման ընթացքում:
Ընտրատեղամասերից մեկի բացման փորձը խափանել են դիմակավոր անհայտ անձինք:
«Շաբաթ օրը Դոնեցկում բացվել է ընտրատեղամաս Չելյուսկինցիների 159 փողոցում գտնվող ուսումնարանի շենքում: 10 րոպե անց 17 զինված դիմակավոր անձինք ենք եկել ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով: Համարանիշները թաքցրած էին: Հանձնաժողովը ցրել են: Տեղամասում երկու ոստիկան կար, ընդ որում մեկը 20-ամյա աղջիկ»,- հաղորդում է «62» կայքը:
Բացի այդ մոտ 15 անձ Դոնեցկում գրավել են տեղական «Յունիոն» հեռուստաալիքը: Ինչպես հաղորդում են հեռուստաալիքի կայքում, զավթիչները պահանջել են հանդիպում հեռուստաընկերության ղեկավարության հետ:
Նաեւ հաղորդում են, որ 40 զինված անձինք գրավել են «Վիկտորիա» հյուրանոցը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Դոնեցկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Կոնստանտին Բատոզսկին, հայտնում է «Ռոսբալտը»:





























