Դոնեցկում Ուկրիանայի նախագահի ընտրությունների դեմ հանդես եկող հանրահավաքի մասնակիցները Լենինի հրապարակից շարժվել են ցած՝ Իլյիչի պողոտայով:
Ինչպես հաղորդում է «Օստրով»-ը, մարդիկ այնքան էլ չեն հասկանում, թե ուր են գնում, բայց շատերը պնդում են, որ պատրաստվում են գրոհել օլիգարխ Ռինատ Ահմեդովի Բուսաբանական այգու մոտ գտնվող նստավայրը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են. ««Ախմետովը ժողովրդի թշնամի» եւ «Ռուսաստան»: Այդ հատվածում երթեւեկությունը փակվել է:
Հիշեցնենք, որ ուկրաինացի միլիարդատեր Ռինատ Ահմեդովը քննադատել է ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» եւ հայտարարել, որ ԴԺՀ կողմնակիցների գործողությունները հակասում են Դոնբասի շահերին: Նա կոչ է արել Դոնբասի աշխատողներին դուրս գալ գործադուլի՝ ընդդեմ արյունահեղության, նշելով, որ Ուկրաինայի մետալուրգիական արդյունաբերությունը վնասներ է կրում «երկրի հարավ արեւելքում լարվածության եւ անօրինական խմբավորումների գործողությունների պատճառով»:





























