Ուկրաինացի օլիգարխ Ռինատ Ահմեդովի նստավայրի մոտ սկսվել է Դոնեցկի Ժողովրդական հանրապետության կողմնակիցների պիկետը, հաղորդում է «Օստրովը»:

Անմիջապես մուտքի մոտ  գրեթե 1500 մարդ բարիկադներ են կառուցել միկրոավտոբուսից, կանգնած են զինված անձինք, որոնց հագուստին գրված է  «Օպլոտ»(«Պատվար»):

Տարերային հանրահավաք է սկսվել: Ելույթ ունեցողներից մեկը բարձրախոսով հաղորդել է, որ Ահմեդովի նստավայրում բանակցություններ են վարում: Նա ընդգծել է, որ ցուցարարները խաղաղ նպատակներով են եկել:

«Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի՝ մենք խաղաղ մարդիկ ենք, սակայն ամբոխում կարող են գտնվել անձինք, ովքեր մեզ հետ համաձայն չեն: «Մենք եկել ենք մերը տանելու»,- լսելի է ամբոխից:

Երբ ելույթ ունեցողն առաջարկել է ամբոխին հետ շարժվել, ամբոխն ի պատասխան սուլել է: «Ահմեդովը ժողովրդի թշնամին է»,- բացականչում էին մարդիկ:

«Բացեք դարպասները», «Էքսկուրսիա». «Ահմեդովը ցանկանում էր, որ մենք «Խաղաղության երթի» մասնակցեինք, մենք եկել ենք»,- բղավում են նրանք:

Ավելի վաղ հաղորդում էին, որ դիմակավոր տասնյակ զինված անձնինք մոտեցել են նստավայրի դարպասներին:

Ինչպես հաղորդում է ինտերնետ-պարբերականի թղթակիցը, մոտենում են մեքենաներ: Դրանցից իջնում են զրահաշապիկներով եւ զինված անձինք: