ԱՄՆ-ի տիեզերագիտական գործակալությունը տրամադրել է Երկրի լուսանկարը, որը կազմվել է կամավորների ուղարկած «սելֆիներից»:
Գլոբալ լուսանկարի համար 36 000 լուսանկար է պահանջվել, որոնք ուղարկել են «GlobalSelfie» ակցիայի շրջանակներու, որն անցկացվել է Երկրի օրվա կապակցությամբ ապրիլի 22-ին: Մասնակցել են բոլոր ցանկացողները: Անհրաժեշտ էր լուսանկարվել տեղի բնապատկերի ֆոնի վրա՝ հատուկ ցուցանակը ձեռքին:
Ընդհանուր առմամբ օգտատերերն ուղարկել են 50 հազար «սելֆի», ավելի քան 100 երկրից, հաղորդում է «Newsru»-ն:
Լուսանկարը հնարավոր է մեծացնել, ուշադիր դիտել յուրաքանչյուր բաղադրիչ լուսանկար: Գլոբալ նկարին կցված լուսանկարները կապ չունեն այն վայրերի հետո, որոնց ամրացված են:
«NASA»-ն ուղարկված լուսանկարներից թեմատիկ վեց հոլովակների շարք է ստեղծել: Դրանցից մեկը նվիրված է մոլորակի գեղեցիկ անկյուններին, մյուսը կազմված է կենդանիներով լուսանկարներից: Հոլովակները գործակալության «YouTube»-ի ալիքում են:




























