Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ուկրաինական կողմը «իր վճռական բողոքն է հայտնումայն առթիվ, որ մայիսի 25-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ուկրաինական կողմի հետ չհամաձայնեցված հերթական այցն է կատարել ժամանակավորապես Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածք՝ Ղրիմի ինքնավար հանրապետություն եւ Սեւաստոպոլ», հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Ուկրաինացի դիվանագետների կարծիքով՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների օրը Մեդվեդեւի այցը օկուպացված Ղրիմ, «հատուկ հանդգնություն է եւ գիտակցված սադրանք Ռուսաստանի կողմից, որն ուղղված է Ուկրաինայում իրավիճակի սրմանը»:
«ՌԴ պաշտոնատար անձանց կողմից այդպիսի գործողությունները գնահատում ենք որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գործող օրենսդրության, մեր պետության ինքնիշխանության, միջազգային իրավունքների, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»,-ասված է հայտարարությունում:
«Դա հակասում է ՌԴ նախգահ Վլադիմիր Պուտինի նախկինում ասվածին, որ Ուկրաինայում ընտրությունները անցնեն խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում»,-նշել է Ուկրաինայի ԱԳՆ-ն:





























