Լուգանսկի մարզի Նովոայդարի շրջանում, ժամը 15,20-ի սահմաններում զինված մարդիկ գրավել են ընտրական տեղամասը: Այս մասին գրում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով «ՕՊՈՐԱ» քաղաքացիական ցանցի մամուլի ծառայությունը:
«Ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը, որն անվտանգության նտակառումներից ելնելով չի ցանկացել ասել իր անունը, պատմել է, որ 2 ավտոմեքենայով եկան 11 զինված մարդիկ, որոնք գրավեցին տեղամասը, կոտրեցին այնտեղ ամեն ինչ, վերցրեցին ընտրական փաստաթղթերը եւ քվեաթերթիկները: «Նրանք ոչ մեկին գերի չվերցրեցին: Բոլորը վախեցած են, բայց չգիտեն՝ ինչ անել»,-պատմել են մամուլի ծառայությունից:
Հարեւան ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները ինքնակամ որոշում են կայացրել տեղամասից տարհանել բոլոր ընտրական փաստաթղթերը, քանի որ սպասում են, որ զինված անջատողականները հիմա էլ իրենց տեղամաս կմտնեն:
«Քվեարկությունը ժամանակավորապես դադարեցված է»,-նշել են «ՕՊՈՐԱ»-ի մամուլի ծառայությունում:





























