Ուկրաինայի իշխանությունների հակառակորդները Դոնեցկում պահանջել են երկրի ամենահարուստ մարդուց՝ Ռինատ Ահմեդովից լքել Դոնբասը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ներկայումս ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը մտել է Ահմեդովի նստավայր՝ բանակցություններ վարելու համար: Միաժամանակ ԴԺՀ վարչակազմում հույս ունեն, որ Ահմեդովը իրենց կողմը կանցնի:

«Մենք ինքնիշխան եւ անկախ պետություն ենք, եւ հույս ունենք, որ Ահմեդովը կաջակցի մեզ»,-ասել է ԴԺՀ կառավարության անդամ Անդրեյ Ռոտկինը:

Ավելի վաղ բորոդայը հայտարարել էր, որ եթե Ահմեդովը չաջակցի ԴԺՀ-ին, նա պետք է լքի Դոնեցկի մարզը, իսկ նրա սեփականությունը պետք է ազգայնացվի: