Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Պուտինը զանգահարել է Կադիրովին եւ շնորհակալություն հայտնել ջանքերի համար, որոնք ձեռնարկվել են «LifeNews»-ի լրագրողների ազատության գործընթացում:

«Նախագահին զեկուցել են լրագրողներին ազատ արձակելու մասին, եւ նա զանգահարել է Ռամզան Կադիրովին, որպեսզի շնորհակալություն հայտնի ջանքերի համար, որոնք ձեռնարկվել են «LifeNews»-ի լրագրողներին ազատելու համար,- պատմել է Դմիտրի Պեսկովը:- Նախագահն ի սկզբանե անզիջում դիրք գրավեց  ոչ թե պարզապես լրագրողների աշխատանքի սահմանափակման միանգամայն անընդունելի լինելու հարցում, այլ առավել եւս նրանց ձերբակալության եւ բռնությամբ պահելու հարցում»:

Ավելի վաղ Ռամզան Կադիրովը նշել էր, որ «LifeNews»-ի լրագրողներին ազատելու համար պետք է շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին: Չեչնիայի առաջնորդը «Instagram»-ում մեկնաբանել է Պուտինի հետ իր զրույցը:

«Այսօր Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարեց ինձ ու շնորհակալություն հայտնեց «LifeNews»-ի լրագրողնե Օլեգ Սիդյակինի եւ Մարատ Սայչենկոյի ազատման համար, ովքեր պատանդ էին ուկրաինական հատուկ ծառայությունների մոտ: Ինձ եւ Չեչնիայի ողջ ժողովրդի համար սա մեծ պատիվ է: Նաեւ ընդգծել եմ, որ միայն հստակ իրագործել են երկրի ղեկավարի եւ Գլխավոր հրամանատարի հրահանգները»,- գրել է Կադիրովը, հաղորդում է «Lifenews»-ը: