Թաիլանդում ռազմական հեղաշրջում իրականացրած զինվորականներն ազատ են արձակել երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին, ում ձերբակալել էին երկու օր առաջ: Ինչպեղ հաղորդում է «BBC News»-ը՝ վկայակոչելով իշխող ռազմական խորհրդում առկա աղբյուրին, Չինավաթն այլեւս չի կարող զբաղվել քաղաքականությամբ: Նա պետք է հատուկ թույլտվություն ստանա ռազմական կառավարիչներից, եթե ցանկանա արտասահման մեկնել, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Միջադեպից հետո ձերբակալվել են բազմաթիվ ականավոր քաղաքական գործիչներ, գիտնականներ եւ ռազմական վարչակարգի պոտենցիալ քննադատներ:
Հիշեցնենք, որ պետական հեղաշրջումը Թաիլանդում իրականացվել է մայիսի 22-ին: Վարչակարգի տապալման մասին հայտարարել է երկրի բանակի հրամանատար գեներալ Պրայուտ Չան-Օչան:





























