Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին դիմել է Ուկրաինայի իշխանություններին խնդրանքով պարզաբանել Սլավյանսկում(Դոնեցկի մարզ) իտալացի ֆոտոլրագրող Էնդի Ռոքելիիի մահվան հանգամանքները:
«Խնդրում ենք կարճ ժամկետներում պարզել հարձակման հանգամանքները, որոնց հետեւանքով զոհվել է Իտալիայի քաղաքացի»,- նշվում է արտգործնախարարի պաշտոնական հայտարարության մեջ, ով մտադիր է անձամբ կապվել ուկրաինացի գործընկեր Անդրեյ Դեշչիցայի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մոգերինին հույս է հայտնել, որ չնայած իտալացի լրագրովի մահվան հանգամանքին, կիրակի անցկաված նախագահական ընտրություններն «Ուկրաինան ազգային միավորման ուղի դուրս կբերեն»:
Ավելի վաղ Իտալիայի ԱԳՆ-ն հաստատել էր Սլավյանսկում Էնդի Ռոքելիի սպանության փաստը: Նշվում էր, որ 30-ամյա ֆոտոլրագրողը «թեժ կետերում» էր մասնագիտացվել: Նրա ծառայողական ցանկում են ռեպորտաժները Աֆղանստանից, Լիբանանից եւ Ալժիրից:
Իտալացի ֆոտոլրագրող Անդրեա Ռոքելիի եւ նրա թարգմանիչ Անդրեյ Միրոնովի փաստաթղթերն ու անձնական իրերը





























