Մոսկվայում հարկադիր վայէջք է կատարել Երեւան մեկնող ինքնաթիռը, որի ուղեւորների թվում եղել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ինտերֆաքսին» հայտնել է, թե Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցում էր անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովի եւ վերադառնում էր Երեւան:

«Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել թռիչքից որոշ ժամանակ անց, տեխնիկական խնդիրների պատճառով: Մեր տվյալներով, լուրջ որեւէ բան չկա»,- նշել է Հովհաննիսյանը եւ հայտնել, որ ինքնաթիռն արդեն թռել է եւ շուտով կլինի Երեւանում:

ՌԴ ՆԳՆ տրանսպորտի անվտանգության վարչության տվյալներով, «Շերեմետեւո» օդանավակայանից թռչող, «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր բեռնախցիկում ծխի առկայության ահազանգի հետեւանքով: Ինքնաթիռում գտնվող 161 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: