Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության «ազգային բանակն» իր վերահսկողության տակ է վերցրել միլիարդատեր Ռինատ Ահմեդովի նստավայրը Դոնեցկում: Այդ մասին հաղորդում է ԴԺՀ-ն «Twitter»-ում:

«Ուկրաինացի միլիարդատեր Ռինատ Ահմեդովի նստավայրը ԴԺՀ ազգային բանակի վերահսկողության ներքո է: Օլիգարխի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԴԺՀ-ն ավելի ուշ հաղորդել է, որ Ահմեդովն արդեն լքել է Դոնեցկը եւ այս պահին Կիեւում է:

«Այսօր պետք է ժամաներ Դոնեցկ եւ քվեարկեր: Սակայն նման հնարավորություն չկա»,- նշբում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդում էին, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման դեմ Դոնեցկում հանրահավաքի մասնակիցները Լենինի հրապարակից իջել են ել Իլյիչի պողոտա: Մարդիկ պնդում էին, որ պատրաստվում են գրոհել Ռինատ Ահմեդովի նստավայրը: Ցուցարաները պահանջում էին, որպեսզի Ահմեդովը լքի  Դոնեցկի մարզի տարածքը: