Լուգանսկի մարզի Նովոյդար ավանում մարտ է ընթանում ուժայինների եւ ապստամբների միջեւ: Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի ընտրողների կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Չերնենկոն, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

«Նովոյդարի շրջանում գրավել են 4 ընտրատեղամաս: Հենց Նովոյդարում դաժան մարտ է ընթանում զինվորակնների եւ անջատողականների միջեւ»,-գրել է նա:

Բացի այդ, Սպիվակովկա գյուղի բնակիչները հայտնում են, որ բնակավայրի շրջակայքում արդեն երկու ժամ է մարտ է տեղի ունենում ապստամբների ու Ազգային գվարդիայի մարտիկների միջեւ:
Ականատեսները պատմել են, որ արդեն երկու ժամ է պայթյունների ու ինքնաձիգների կրակահերթերի ձայներ են լսվում: Ապստամբների շտաբի ներկայացուցիչը նշել է, որ մարտական գործողությունների հետեւանքով կան վիրավորներ, բայց նրանց թիվն անհայտ է:

«Հարեւան Շուլգինկա գյուղով մոտ 20 տանկ է անցել»,-ասել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ-ից հայտնել էին, որ երկրի արեւելքում բախումներ չկան: