Մայիսի 25-ին 91 տարեկան հասակում վախճանվել է Լեհաստանի վերջին կոմունիստական առաջնորդ Վոյցեխ Յարուզելսկին, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ին: Յարուզելսկին գտնվում էր Վարշավայում Ռազմաբժշկական ինստիտուտի հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում:

Հուլիսի 6-ին կլրանար գեներալ Յարուզելսկի 91-ամյակը: Նա վերջինն էր Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների ղեկավարներից 1980-ական թվականներից:

1985-1989թթ. նա Լեհաստանի ժողովրդական հանրապետության պետական խորհրդի նախագհն էր: 1989թ.-ին նրան ընտրեցին Լեհաստանի հանրապետության նախագահ: 1990թ.-ին նա հեռացավ քաղաքական ասպարեզից՝ իշխանությունը փոխանցելով Լեհ Վալենսային:

1981թ.-ի դեկտեմբերին Յարուզելսկին երկրում ռազմական դրություն հայտարարեց: Դեկտեմբերի 12-13-ին լեհական հատուկ ծառայությունները ձերբակալեցին մոտ 3000 ընդդիմադրի: Լեհաստանում բազմիցս փորձել են Յարուզելսկուն պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն անհաջող: