«Թորան Լուսնի վրա» նախագծի խումբը պատրաստվում է «Google Lunar X Prize» մրցույթի հաղթող լուսնագնացով պարկուճ ուղարկել եւ պատրաստ է անհրաժեշտ գումարը վճարել: Հաջողության դեպքում հրեաների սուրբ գիրքն արդեն հաջորդ տարի կհայտնվի Լուսնի վրա:
Գիրքը կտեղադրեն պարկուճի մեջ, որը կպաշտպանի այն էքստրեմալ ջերմաստիճաններից եւ ճառագայթումներից, եւ, ինչպես ասում են, Թորայի 10 հազար տարվա գոյությունը պահպանելու համար:
Կազմակերպությունը նախապես ծրագրում էր սուրբ գիրքն ուղարկել «SpaceIL»-ով, սակայն այնուհետ հրաժարվեց գաղափարից:
Եթե առաքելությունը հաջողվի, խումբն ապագայում հինդուիստական գրույթներ ու հին չինական փիլիսոփայական աշխատություններ կուղարկի, հաղորդում է «Mignews»-ը:
«Սա հիանալի նախագիծ է: Այդ երեք տեքստերը Երկրի վրա հնագույն ամենակարեւոր փաստաթղթերից են, որոնք ստեղծվել են ավելի քան 3000 տարի առաջ: Դրանք մեծ նշանակություն ունեն միլիարդավոր մարդկանց համար»,- ասել է խմբի հիմնադիր Պավել Օզերայթը:
Նշենք, որ Լուսնի վրա ավելի քան 40 տարի գտնվում է Աստվածաշնչի նմուշ, որն այնտեղ է հայտնվել «Ապոլոն-15» տիեզերանավի հրամանատար Դեւիդ Սքոթի շնորհիվ:




























