Ժամը 16.00-ի տվյալներով (տեղի ժամանակով), Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունների մասնակցությունը կազմել է 45 տոկոս, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով ՕՊՈՐԱ քաղաքացիական ցանցի մամուլի ծառայությունը:

Այսպես, մասնավորապես, երկրի կենտրոնական մարզերում (Վինիցի, Ժիտոմիր, Չերկաս, Դնեպրոպետրովսկ, Կիեւյան, Կիրովոգրադ եւ Կիեւ քաղաք) ընտրություններին մասնակցությունը կազմել է 47 տոկոս: Երկրի արեւմուտքում (Լվով, Իվանովո-Ֆրանկովսկ, Զակարպատներ, Տերնոպոլ, Ռովեն, Վոլին, Չերնովիցկ) մասնակցությունը կազմել է 52 տոկոս, արեւելյան շրջաններում (Դոնեցկ, Խարկով, Սում, Չերնիգով, Լուգանսկ) նաեւ հարավում (Օդեսա, Խերսոն, Նիկոլաեւ, Զապորոժյե) 37-ական տոկոս: