Յուլիա Տիմոշենկոյի շտաբում արձանագրում են, որ ընտրությունների ընթացքում հատուկ խախտումներ չեն եղել: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է Բատկիվշչինա կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սոբոլեւը, հաղորդում է «Liga»-ն:
Նրա խոսքով՝ թաց կնիքներով արձանագրությունների տվյալները բոլոր ընտրատեղամասերից Տիմոշենկոյի շտաբի մոտ կլինեն մայիսի 26-ին 14:00-ի սահմաններում, եւ այն ժամանակ շտաբում կմեկնաբանեն, համապատասխանում են դրանք ելքի հարցումների տվյալների եւ կանխատեսումների հետ: Սոբոլեւը նշել է, որ ընտրություններն արդեն կայացել են, հատուկ խախտումներ չեն եղել, տեղի են ունեցել հատուկենտ դեպքեր, որոնք չեն ազդել ընտրությունների ընթացքի վրա:




























