Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում Պյոտր Պորոշենկոն կարող է հաղթել հենց առաջին փուլում: ազգային էքզիթ փոլի արդյունքների համաձայն՝ Պորոշենկոն հավաքել է 55,9 տոկոս ձայն:

Երկրորդ տեղում Յուլյա Տիմոշենկոն է, որն ստացել է ընտրողների 12,19 տոկոսի աջակցությունը: Երրորդ տեղում Օլեգ Լյաշկոն է 8 տոկոսով:

Անատոլի Գրիցենկոն հավաքել է 6,3 տոկոս ձայն, Սերգեյ Տիգիպկոն՝ 4,7 տոկոս ձայն, Միխայիլ Դոբկինը՝ 2,1 տոկոս ձայն:

Ազգային էքզիթ փոլն անցկացնում են երեք սոցիոլոգիական ծառայություններ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: