Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԳՆ «Դնեպր» ստորաբաժանման զինվորները կրակել են ընտրական հանձնաժողովի անդամների վրա, ինչի հետեւանքով կան զոհեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել Նովոայդար գյուղում: Ինչպես պնդում է գործակալության զրուցակիցը, կրակն արձակել են այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են բացել տեղամասը: Զոհերի թիվը չի հստակեցվում:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդում էր, որ ուկրաինական իշխանությունների հսկողության տակ գտնվող զինվորականները կրակ են արձակել Նովոայդարի շրջանում սրճարանի ուղղությամբ: Ներկայացուցչի ԼԺՀ ներկայացուցչի խոսքով՝ զոհվել են մեկ կին եւ մեկ տղամարդ, կան վիրավորներ:
Բլոգեր Սերգեյ Իվանովը Լուգանսկից իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «ահաբեկիչները» սպանել են նվազագույնը մեկ խաղաղ բնակչի եւ վիրավորել են «շատերին», երբ պատասխան կրակ են արձակել: Դրանից առաջ իբր աշխարհազորայիները հարձակվել են գյուղի ընտրատեղամասի վրա, առեւանգել քվեաթերթիկները: Իվանովի խոսքով՝ ուժայինները զինաթափել են, 7-8 աշխարհազորայինի ձերբակալել:





























