Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարում է, որ իր շտաբի տվյալներով, Կիեւի քաղաքապետի ընտրություններում հաղթանակել է Վիտալի Կլիչկոն:
Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, նա շնորհավորել է Կլիչկոյին հաղթանակի կապակցությամբ եւ նշել, որ երկրում բարեփոխումները կսկսեն Կիեւից:
Սրա հետ համաձայնել է նաեւ Կլիչկոն, ով խոստացել է, որ Կիեւն իսկական եվրոպական քաղաք կդարձնի: Նա կոչ է արել բոլոր ուկրաինացիներին միավորվել երկրի համար կարեւոր բարեփոխումների շուրջ:
Կլիչկոն նաեւ շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներից ու հատկապես Կիեւի բնակիչներից՝ դեմոկրատական թեկնածուների պաշտպանության համար, ովքեր այսօր միավորվել են հանուն երկրի:





























