Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշեմկոն ընդունել է, որ նախագահական ընտրություններն արդար են անցել: Այս մասին նա նշել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է «Ուկրաինկայա պրավդան»:

«Այս ընտրություններն այնպիսին էին, որը մենք, հնարավոր է, չեէինք տեսել անկախության 23 տարիների ընթացքում»,-ասել է Տիմոշենկոն:

«Ընտրություններում, որոնք անցան ռազմական ագրեսիայի պայմաններում, շատ բարդ էր քվեարկելը, ուստի այն փաստը, որ ընտրությունները կայացել են, մեծ հաղթանակ է Ուկրաինայի եւ ուկրաինացի ժողովրդի համար»,-ընդգծել է նա:

Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին, որոնք մասնակցել են քվեարկությանը, հատկապես Ուկրաինայի արեւելքի բնակիչներին:

Միաժամանակ նախկին վարչապետն ընդգծել է, որ նախագահը, «որին ուկրաինացիները կընտրեն այս ընտրություններում, ունի բոլոր հնարավորությունները, բոլոր ազդեցության լծակները, իշխանության բոլոր գործիքները, որպեսզի անհապաղ դադարեցնի պատերազմը, բավարարի ուկրաինացիների բոլոր սպասումները»:

Միաժամանակ, Տիմոշենկոն չի պատասխանել հարցին, թե արդյոք կշնորհավորի Իր մրցակից Պյոտր Պորոշենկոյին նախքան ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը: