Նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին՝ աջակցության համար: Այս մասին նա ասել է ընտրատեղամասերի փակվելուց հետո իր նախընտրական շտաբում կազմակերպած բրիֆինգի ժամանակ:

Պորոշենկոն նշել է, որ այսօր կարելի է արձանագրել, որ ընտրություններն ավարտվեցին մեկ փուլով, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նա վկայակոչել է էքզիթ փոլի տվյալները, որոնք վկայում են, որ երկրորդ փուլ չի լինելու: Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին աննախադեպ մասնակցության եւ ակտիվ դիրքորոշման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ազգային էքզիթ փոլի արդյունքների համաձայն, Պորոշենկոն ստացել է ընտրողների 55,9 տոկոսի աջակցությունը, իսկ Ազգային հեռուստատեսության էքզիթ փոլի արդյունքներով՝ 57,3 տոկոսի աջակցությունը: