Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին շնորհավորել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին ընտրություններին հաղթելու կապակցությամբ:

Նախնական հաշվարկներով՝ վերջինս զգալի առաջ է ընտրությունների մյուս մասնակիցներից:

Կոմորովսկին հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ ընտրություններից հետո Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա նաեւ Պորոշենկոյին հունիսի 3-4-ին հրավիրել է Լեհաստան՝ մասնակցելու խորհրդարանական առաջին՝ կոմունիստական ռեժիմից մասամբ ազատ ընտրությունների 25-ամյակի տոնակատարություններին՝

Այս կապակցությամբ Լեհաստան է այցելելու նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը նախատեսում է հունիսի 3-ին հանդիպել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ղեկավարների հետ: