Մայիսի 25-ին Սպիտակ Տունը պատահաբար բացահայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության` Քաբուլում գործող ռեզիդենտի անունը: Բագրամի ռազմաբազայում` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի համար կազմակերպված` Աֆղանստանում տիրող իրադրության շուրջ փակ ճեպազրույցի մասնակիցների ցանկը էլեկտրոնային փոստով Սպիտակ Տանը հավատարմագրված հերթապահ լրագրողներին է ուղարկվել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ամերիկյան առաջնորդի այցը Աֆղանստան չորս ժամից էլ քիչ է տեւել:
ԿՀՎ-ի ռեզիդենտի անունը ներառող զեկույցը Washington Post թերթի` Սպիտակ Տանը հավատարմագրված գլխավոր թղթակից Սքոթ Վիլսոնի կողմից է տարածվել:





























