Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հուսով է հունիսի առաջին կեսին արդեն հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա նաեւ մտադիր է հունիսի 4-ին այցելել Լեհաստան, այդ մասին  նա հայտարարել է Պորոշենկոյի եւ Կլիչկոյի նախընտրական շտաբում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՈՒՆՆ-ն: 

«Ես ու Պուտինն իրար լավ ենք ճանաչում: Հուսով եմ, որ առաջին հանդիպման ժամանակ  ադյունքների կհասնենք: Մենք շատ ուշադիր կպատրաստվենք, փաստաթղթեր կպատրաստենք, ոչ թե ուղղակի իրար ձեռք կսեղմենք…», - ընդգծել է Պորոշենկոն:

Բացի դրանից, նախագահի թեկնածուն նշել է, որ մտադիր է հունիսի 4-ին այցելել Լեհաստան: