Ավստրալացի վաճառողը, ենթադրաբար,  40 հազար դոլար  է ստացել  eBay առցանց աճուրդում կապույտ գրիչով գրված «The» բառով թղթի կտորի վաճառքից:  Աճուրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը հաստատել է, որ լոտը «տարօրինակ էր, սակայն` օրինական», փոխանցում է News.com.au-ն:

«Վաճառում եմ “The” բառը: Գրված է կապույտ գրիչով,  А4 չափի թղթի կտորի վրա, այս բառը կարող է օգտագործվել հազարավոր նախադասություններում», - գրել է Sweatyman կեղծանվամբ վաճառողը եւ նույնիսկ  «The» բառով օրինակներ բերել ու հավելել, որ լոտը «լավ վիճակոմ է» իսկ առաքումն` անվճար:

Լոտը լրացվել է տարբեր առարկաների ֆոնին թղթի կտորի լուսանկարներով:

Մինչեւ մայիսի 25-ի օրվա վերջ լոտի արժեքը կազմել էր 40 հազար դոլար: Մայիսի 26-ին թղթի կտորով լոտը անհետացել է eBay-ից: Արդյոք այն հանել է  կայքի ղեկավարությունը կամ վաճառողը, չի փոխանցվում: