ՀՀ տարածքում բնակվող, արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցած Ուկրաինայի քաղաքացիների 60%-ն իր ձայնն է տվել Պյոտր Պորոշենկոյին, NEWS.am-ին հայտնել են ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը:
97 մարդուց Պյոտր Պորոշենկոյի օգտին են քվեարկել 58-ը, Անատոլի Գրիցենկոյի օգտին` 9-ը, 6-ական ձայներ են ստացել Սերգեյ Տիգիպկոն եւ Յուլյա Տիմոշենկոն: Քվեարկության իրավունք են ունեցել Հայաստանում բնակվող Ուկրաինայի 300 քաղաքացի, սակայն քվեարկել են 97-ը:
Նշենք, որ Կիեւի ժամանակով 11.00-ին ԿԸՀ-ն հաշվել էր ընտրատեղամասերի էլեկտրոնային արձանագրությունների 60,51% -ը: Ըստ նախնական տվյալի` Պյոտր Պորոշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 53,71%-ը, Յուլյա Տիմոշենկոյի օգտին` 13,07%, Օլեգ Լյաշկոյի օգտին` 8,47%, Անատոլի Գրիցենկոյի օգտին` 5,47%, Սերգեյ Տիգիպկոյի օգտին` 5,25%, Միխայիլ Դոբկինի օգտին` 3,43%, Վադիմ Ռաբինովիչի օգտին` 2,31%: Մյուս թեկնածուները հավաքել են 2%-ից քիչ ձայն: Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքում ռուսամետ ապստամբների կողմից վերահսկվող ընտրատեղամասերի մեծ մասը երեկ չէին բացվել:





























