Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը մերժել է երեք չուկչաների հայցը՝ Ռուսաց լեզվի մեծ արմատական բառարանի ստեղծողների պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ:

Դատարան դիմելու առիթ է դարձել մեծ արմատական բառարանում «չուկչա» բառի բացատրությունը, որի համաձայն դա «նաիվ, սահմանափակ մարդն» է: Չուկչաները պնդում են, որ նման սահմանումը ոտնահարում է իրենց ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը եւ գրադարաններից պետք է դուրս բերվեն այդ բառարանները, իսկ դատարանի որոշման տեքստը տեղադրել համացանցում:

Բացի այդ, հայցվորները 5 մլն ռուբլի փոխհատուցում են պահանջում բառարանի հեղինակներից յուրաքանչյուրից: Քննելով նյութերը եւ ուսումնասիրելով կողմերի փաստարկները, դատարանը հանգել է եզրահանգման, որ հայցը չպետք է բավարարվի, հաղորդում է «Ռոսբալտը»:

Սպասվում է, որ հայցվորները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը: