ԵԱՀԿ դիտորդները Ուկրաինայի նախագահական ընտրությունները ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան են համարում, հայտնում է ՈՒՆՆ-ն: Կիեւում ճեպազրույցի ընթացքում ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Ժոաո Սոարեսը նշել է, որ ընտրությունները հաստատեցին ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ուղին:

Նշվել է նաեւ ընտրություններին մասնակցության բարձր մակարդակը: Արձանագրվել են նաեւ որոշ տեխնիկական խնդիրներ, Լուգանսկում եւ Դոնեցկում ընտրությունների անցկացման խոչընդոտներ, որոշ ընտրատեղամասերում մարդկանց կուտակումներ: